REGISTER
  • Home
  • Our Story
  • Program
  • Plan Your Trip
Tumanyan International Storytelling Festival
  • Home
  • Our Story
  • Program
  • Plan Your Trip
GET TICKETS
Թումանյանի պատմասության միջազգային փառատոնի Օրակարգ

Թումանյանի պատմասության միջազգային փառատոնի Օրակարգ

ՈՒՐԲԱԹ ՕԳՈՍՏՈՍԻ 25

 

15:30 «Գիքորի արահետ» HikeArmenia հետ - Այս քայլարշավը տեղի կունենա Գիքորի արահետով և կուղեկցվի Հովհաննես Թումանյանի հեղինակած Գիքորի պատմությամբ: (Բազմալեզու)

 

18:00 «Ապաստան» արտիստների համայնքի շրջայց։ Հանդիպման վայրը՝ «Ապաստան»/Գործարանի բակ

 

19:00 Խմբային ընթրիք - Համայնքային խորովածային ընթրիք կենտրոնական հրապարակում։ Հանդիպման վայրը՝ «Թռչող սամովար» սրճարան

 

20:00 «Վերնատուն». Գինու շուրջ պատմություններ - մտերմիկ գիշեր` մոմերի ներքո, համշենահայ գրող Մահիր Օզկանի և մի խումբ պատմասացների հետ:

(Բազմալեզու) 

Վայրը՝ «Թռչող սամովար» սրճարան

 

22:30 «Փարոսը» ֆիլմի ցուցադրություն. Մարիա Սահակյանի ֆիլմը, որն ուսումնասիրում է «տան» գաղափարը: 

(ռուսերեն՝ անգլերեն ենթագրերով)

Վայրը՝ «Ապաստան»/Գործարանի բակ



ՇԱԲԱԹ ՕԳՈՍՏՈՍԻ 26

 

10:45 Առավոտյան արշավ դեպի Քոբայրի վանք. Լեզվաբան և գիտնական դոկտոր Հրաչ Մարտիրոսյանը կարճատև քայլարշավ կանցկացնի դեպի Քոբայրի վանք՝ ճանապարհին կիսվելով Հայաստանում (հատկապես Լոռվա մարզում) պատմասության ժառանգության մասին: 

(Բազմալեզու)

Հանդիպման վայր՝ «Թռչող սամովար» սրճարան

 

12:00 Ընթերցանություն և հեղինակային զրույց - Նենսի Ագաբյանը և Շուշան Ավագյանը կկիսվեն հատվածներով՝ իրենց վերջին գրքերից, որին կհաջորդի հարց ու պատասխան: 

(Անգլերեն) 

(Վայր՝ Լուցկու տուփի պիտակների թանգարան)

 

12:00 «Նամակ երկրին» արվեստի դասընթաց - միջդիսցիպլինար արտիստ Թարա Բաղդասարյանը կվարի, գործնական արվեստի դասընթաց, որի ընթացքում մասնակիցները կհավաքեն տերևներ և բնական նյութեր՝ օգտագործելու բառերի և պատկերների տպագրություններ պատրաստելու համար: 

(Բազմալեզու) 

(Վայր՝ Գործարանի բակ)

 

12:00 Վիզուալ պատմասության. Լուսանկարչական դասընթաց - ֆոտոլրագրող Սքաութ Թուֆանկջյանի գլխավորությամբ մասնակիցները հնարավորություն կունենան վերանայել իրենց աշխատանքը կամ կարող են ընտրել և մասնակցել պատկերների միջոցով պատմություններ պատմելու արվեստին վերաբերող քննարկումներին: 

(Անգլերեն) 

(Մշակույթի տուն, COAF սենյակ)

 

13:00 Գրքի շնորհանդես - CSN Lab-ի հիմնադիր Տիգրան Ամիրյանը կներկայացնի իրենց վերջին գիրքը՝ «Գետառ. գետի հիշողությունը»՝ Արամ Պաչյանի պոեզիայի ուղեկցությամբ: Կներկայացվի նաև CSN Lab-ի վերջին արտադրանքը՝ ZINEադադար։

(Հայերեն) 

Վայր՝ Լուցկու տուփի պիտակների թանգարան

 

14:00 Երգենք միասին. երաժշտական ճանապարհորդություն Կովկասով և Անատոլիայով - երաժիշտ Սևանա Չակերյանի ինտերակտիվ ներկայացումն՝ իր ճանապարհորդություններից հավաքված պատմություններով ու երգերով: Բոլորը հրավիրված են սովորելու, երգելու և նվագելու այցելած շրջանների ժողովրդական երգերով՝ հայերեն բարբառներով և տեղական լեզուներով: 

Վայրը՝ Գործարան

 

15:30 «Ապաստան» արտիստների համայնքի շրջայց

Հանդիպման վայրը՝ «Ապաստան»/Գործարանի բակ

 

15:30 Տիկնիկագործության դասընթաց, Թորֆեհ Էխլասի - Իրանցի վիզուալ նկարիչ Թորֆեհ Էխլասիի գլխավորությամբ դասընթացի մասնակիցները տրամադրված նյութերով կպատրաստեն ձեռքի տիկնիկներ: Նրանք նաև կսովորեն՝ ինչ է դերախաղը և ինչպես շարժման և ձայնի միջոցով կյանքի կոչել իրենց տիկնիկներին:

(Բազմալեզու և նախատեսված երեխաների համար)

Վայրը՝ Գործարան

 

16:00 «Պլանային անջատում» վավերագրական ներկայացում - Անահիտ Ղազարյանի ներկայացումը գրավիչ ներկայացում է՝ երեք դերասանուհիներով, ովքեր պատմում են սովորական դրվագներ նորանկախ Հայաստանի «մութ ու ցուրտ տարիներին» մեծացածների հավաքական մանկությունից։ 

(Հայերեն՝ անգլերեն ենթագրերով) 

Վայրը՝ Մշակույթի տան դահլիճ 

 

17:30 «Ոսկե քաղաք» - պատմասաց Մելիսա Ֆերահյանը կկիսվի դասական հնդկական հեքիաթի արևմտահայերեն տարբերակով, որը հայերեն է թարգմանել է Հովհաննես Թումանյանը: 

(Հայերեն) 

Վայրը՝ գործարանի բակ

 

18:30 Մառա Մենզիսի ելույթը՝ մթնշաղին - Շոտլանդական և Քենիայի խառը ժառանգությամբ բրիտանացի հայտնի պատասաց Մառան կպատմի պատմություններ, որոնք ներկայացնում են իր ժառանգության պատմությունը, դիցաբանությունը և բանահյուսությունը: 

(Անգլերեն)

Վայրը՝ գործարանի բակ

 

19:30 Ընթրիք և տիկնիկային թատրոն - Բացօթյա ընթրիք և ժամանց «Ապաստանի» արտիստների ստվերային տիկնիկային թատրոն

Վայրը՝ գործարանի բակ

 

20:30 Երաժշտական երեկո աստղերի տակ

 

Երաժշտություն՝ Ալին Դեմիրճյանի կատարմամբ - Երգերի և պատմվածքների կատարում իսպաներեն և հայերեն Բուենոս Այրեսում ծնված երգչուհի և երգահան Ալին Դեմիրջյանի կողմից:

 

Շուշիկի նվագախումբ - Կոմիտասի «Շուշիկի պարը» դաշնամուրային ստեղծագործության համանուն այս եռյակը կուրախացնի հայկական ավանդական ժողովրդական երգերով: 

 

(Նախատեսված է նաև երեխաների համար)

Վայրը՝ գործարանի բակ 



ԿԻՐԱԿԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27

 

10:45 Մանկական երաժշտության դասընթաց «Շուշիկի» նվագախմբի հետ - զվարճալի, ինտերակտիվ դասընթաց երեխաների համար՝ միտված երաժշտության միջոցով պատմելու բերկրանքը աշխուժացմանը:

Վայրը՝ Մշակույթի տուն

 

11:00 Ռեժիսորական զրույց. պատմասություն՝ վավերագրական ֆիլմի միջոցով - Գուրգեն Փափազյանը կցուցադրի Արևմտյան Բեյրութի հայերի մասին պատմող իր «Ղարբիյե» վավերագրական ֆիլմի մի մասը և կքննարկի իր ստեղծագործական ընթացքը: 

(Հայերեն)

Մշակույթի տուն, COAF սենյակ

 

12:00 «Տան անատոմիա» - պատմասաց Րաֆֆի Ֆեղալիի «սիրո նամակը» (և ի վերջո փոխակերպվում է «բաժանման») Բեյրութին: Հատուկ անհատական շոու «տան» հայեցակարգի վերաբերյալ: 

(Անգլերեն)

Վայրը՝ Գործարան

 

12:00 Առակներ և հեքիաթներ. Մելիսա Ֆերահյանը պատմելու է արևմտահայերեն հեքիաթ, որին հաջորդելու է ինտերակտիվ դասընթաց, որը նախատեսված է երեխաների համար՝ հիմնված Ավետիք Իսահակյանի պատմվածքի վրա: 

(Հայերեն, նախատեսված է նաև երեխաների համար) 

Վայրը՝ Մշակույթի տուն, COAF սենյակ

 

13:30 Իմպրով դասընթաց - Մասնակիցները հրավիրվում են կատարելագործելու իրենց իմպրովիզացիոն թատերական հմտությունները այս ինտերակտիվ դասի ընթացքում, որը ղեկավարում է փորձառու թատերավար Րաֆֆի Ֆեղալիը: (Անգլերեն)

Վայրը՝ Գործարանի բակ

 

14:00 Փոդքասթի ունկնդրման ցերեկույթ - Նաիրի Աբրահամյանը և Գոհար Խաչատրյանը կվարեն իրենց փոդքասթի («Փոշու երկիր») վերջին էպիզոդների խմբակային լսումները` փոփոխվող Հայաստանում կյանքի պատմություններ: Դրան կհաջորդի պատմությունների և ընթացքի վերաբերյալ քննարկում: 

(Անգլերեն)

 

15:00 «Ապաստան» արտիստների համայնքի շրջայց

Հանդիպման վայրը՝ «Ապաստան»/Գործարանի բակ

 

15:30 Կարճ պատմվածքներ - Պատմություն՝ Մարա Մենզիեսի և երաժշտական պատմություն՝ Տարա Բաղդասարյանի կողմից

(Անգլերեն)

Վայրը՝ Գործարանի բակ

 

16:00 Բաց խոսափող - Բոլորը հրավիրված են կարդալ կամ պատմել մինչև 7 րոպե տևողությամբ պատմություններ։

(Բազմալեզու)

Վայրը՝ Գործարանի բակ

 

17:15 Հովհաննես Թումանյանի կյանքն ու Լոռին - Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, թանգարանային ոլորտի մասնագետ Անի Եղիազարյանը կներկայացնի հետաքրքիր պատմություններ Թումանյանի կյանքի, նրա գործի և ժառանգության, Լոռվա հետ իր կապի, Վերնատան մասին։ 

 

17:30 «Լոռեցի Սաքոն» ներկայացում. Փառատոնի փակման համար Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը կներկայացնի Հովհաննես Թումանյանի բանաստեղծության վրա հիմնված դյութիչ ներկայացում։ 

(Հայերեն) 

Վայրը՝ Մշակույթի տան դահլիճ

Tumanyan Storytelling Festival

01.01.1970

2023 Fest

Load More